Սա արդեն լուրջ է. Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին հաղթանակի կապակցությամբ։

«Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,– գրել է նա։

Հիշեցնենք` երեկ Հայաստանի հավաքականը 3։2 հաշվով հաղթեց Հունաստանի թիմին Եվրո-20–ի ընտրական փուլում։