Սարսափելի ավտովթար Արագածոտնի մարզում․ վարորդը այրվել է ավտոմեքենայի ղեկին (Տեսանյութ)

Սարսափելի ավտովթար Արագածոտնի մարզում․ վարորդը այրվել է ավտոմեքենայի ղեկին (Տեսանյութ)

ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել է հունիսի 17-ի երեկոյան Արագածոտնի մարզում տեղի ունեցած սարսափելի վթարի տեսանյութը։

Դրանում երևում է, թե ինչպես է վթարի հետևանքով այրվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը վթարի հետևանքով մահացել էր ու այրվել ավտոմեքենայում։

Նշենք, որ վթարը տեղի էր ունեցել երեկ` հունիսի 17-ի երեկոյան, ժամը 21:05-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին։ Միմյանց էին բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։

«Մերսեդեսի» վարորդի դին իրավապահներն այրված ավտոմեքենայում հայտնաբերել էին մոխրացած վիճակում։ Իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին բժշկական կենտրոններ։

Տեսանյութը ստորև