«ՍԱՍ-ի Արտակ»-ն ու «Ոսկու Վաղարշ»-ը՝ Rolls-Royce-ի գնման շուրջ հարցում իրար հետ լեզու չեն գտել

«ՍԱՍ-ի Արտակ»-ն ու «Ոսկու Վաղարշ»-ը՝ Rolls-Royce-ի գնման շուրջ հարցում իրար հետ լեզու չեն գտել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հայտնի գործարար Արտակ Սարգսյանը՝ հանրությանն ավելի շատ հայտնի «ՍԱՍ-ի Արտակ»-ը, մտադրություն է ունեցել Հայաստանում հայտնի մեկ այլ գործարար՝ Վաղարշ Աբրահամյանից՝ ժողովրդին հայտնի «Ոսկու Վաղարշ»-ից գնելու Վաղարշ Աբրահամյանին պատկանող Rolls-Royce մակնիշի ավտոմեքենան:

Անգամ հանդիպել են նրանք, սակայն Արտակ Սարգսյանը նեղվել է, որ ավտոմեքենան թանկ է վաճառվում ու Վաղարշին խնդրել է, որ մեքենայի գինը իջեցնի, ասելով.

«Էս պահին երկրի նման ես էլ եմ նեղված, մի քիչ բանկռոտ եմ, հազիվ հասցնում եմ ինչ-որ հիմնադրամի փող փոխանցեմ», սակայն Վաղարշ Աբրահամյանը ասել է, որ Արտակ Սարգսյանի ասածի մասին կմտածի:

Shamhsyan.com-ի տեղեկություններով՝ Վաղարշ Աբրահամյանի ավտոմեքենայի վաճառքի մասին Արտակ Սարգսյանն իմացել է, երբ նրան հայտնել են, որ Վաղարշը ավտոմեքենան վաճառելու նպատակով մի քանի անգամ այն տարել է Էրեբունի թանգարանի հարևանությամբ գտնվող ավտոշուկա: