Սասուն Խաչատրյանը՝ կնոջ հաշվեհամարին փոխանցված գումարի և չհայտարարագրված բնակարանի մասին

Սասուն Խաչատրյանը՝ կնոջ հաշվեհամարին փոխանցված գումարի և չհայտարարագրված բնակարանի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին հարցեր ուղղեցին նաև իր ընտանիքի անդամների ունեցվածքի, այդ թվում` կնոջ դրամական փոխանցումների, գույքի և նյութական այլ միջոցների մասին:

Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ նպատակով է, օրինակ, իր կնոջ հաշվեհամարին փոխանցվել ավելի քան 2 մլն դրամ և 1600 դոլար՝ նշելով, որ դա իր` Եվրոպա ուսման մեկնած դստեր կարիքների համար է փոխանցվել։

Հարց հնչեց նաև, թե ինչու իր կնոջ հայտարարագրում նշված չէ, որ բնակարանի համասեփականատեր է: Խաչատրյանը հարցին կատակով պատասխանեց. «Ոնց հասկացա, բոլոր պրոբլեմները կնոջից են»:

Նրա պարզաբանեց, որ կնոջ` Լիլիթ Խաչատրյանի ծնողները բնակվում են Էրեբունի վարչական շրջանի բազմաբնակարան շենքի փոքր բնակարանում` մոտ 50-60 քմ մակերեսով: Եվ կինը, երբ տարիներ առաջ ձեռք են բերել բնակարանի սեփականության վկայականը, դրանում իր մասնաբաժինն է ունեցել, ինչպես՝ ընտանիքի մյուս անդամները:

Անդրադառնալով հարցին, թե ինչու հայտարարագրում չկա նշված այդ բնակարանը, Խաչատրյանն ասաց` «ինչ-որ շփոթմունք է եղել»: