«Սասնա Ծռեր»-ի անդամներից Սերգեյ Կյուրեղյանը և Տիգրան Մանուկյանն ազատ արձակվեցին կալանքից

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ Սերգեյ Կյուրեղյանի և Տիգրան Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորների անձնական երաշխավորության հիման վրա: Նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից:

Երաշխավորություն ներկայացրած պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Սերգեյ Բագրատյանը ներկայացել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայր:

Հիշեցնենք, որ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

Աղբյուր՝ tert.am