Սամվել Կարապետյանի և տիկնոջ մեծադիր «կտավը» օր առաջ պետք է դուրս բերվի Սուրբ Էջմիածնի վեհարանից (ֆոտո)

Սամվել Կարապետյանի և տիկնոջ մեծադիր «կտավը» օր առաջ պետք է դուրս բերվի Սուրբ Էջմիածնի վեհարանից

Ավետիս Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սամվել Կարապետյանի եւ տիկնոջ մեծադիր «կտավը» օր առաջ պետք է դուրս բերվի Սուրբ Էջմիածնի վեհարանից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը Հայ Առաքելական Եկեղեցու Հավատացյալների համար նույնն է ինչ Վատիկանը Կաթոլիկ եկեղեցու համար։Կարե՞լի էր արդյոք պատկերացնել, որ Վատիկանում Սամվել Կարապետյանի եւ տիկնոջ մեծադիր կտավի նման մի նկար կախված լինի։

Պատասխանը ակնհայտ է․․․․․Այդ նկարի ցուցադրությունը հակասում է երկրորդ պատվիրանին՝ “ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենա՛ս. ոչ մի իշխանություն, ոչ մի Տեր, ոչ մի բարիք Աստծուց բարձր չպիտի դասենք, որովհետև Նա է ամենաբարձր իշխանությունը, ամենամեծ զորությունը. Նա է միակ ճշմարիտ, միակ զորավոր, միակ կենդանի Աստվածը:

Կուռքերը երևույթներ են և սուտ, Նա է միակ ճշմարտությունը”:Վախենամ մեր Հայ հասարակության մեջ շատ են “դեղին ցլիկի” աղանդի իրական հետևորդները, որոնք չնայած կնքված են Հայ Առաքելական Եկեղեցում և կրում են խաչ իրենց կրցքին, բայց երկրպագում են փողին, հարստությանը, ոսկի դիզելուն․․․․Իմ եղբայրական հորդորը՝ քանի ուշ չէ ապաշխարհեք։

Նկարի հետ կապված, կարծում եմ որ այն ժամ առաջ պիտի դուրս բերվի վեհարանից՝ դրվի աճուրդի և ստացված դրամական միջոցները ուղղվեն եկեղեցու կողմից խրախուսվող մի որևէազնիվ գործի․․․»։