Ժամանց

Սամվել Կարապետյանը շքեղ տարեդարձ է կազմակերպել կնոջ համար․ (ֆոտո)

Սամվել Կարապետյանը շքեղ տարեդարձ է կազմակերպել կնոջ համար

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր՝ «Forbes» ամսագրի միլիարդատերերի ցուցակում ներառված, Սամվել Կարապետյանը Մոսկվայում մեծ շուքով նշել է իր կնոջ՝ Էթերիի տարեդարձը:

Մեծահարուստ ամուսինը շքեղ տոն է կազմակերպել իր սիրելիի համար: Բեմը, որտեղ հոբելյարի համար երգում էին ռուսական և համաշխարհային շոու-բիզնեսի աստղերը, զարդարված էր կարմիր կտավով, որի վրա գրված էր առիթի հերոսուհու անունը:

Առաջինը Էթերի Կարապետյանին շնորհավորեց Ֆիլիպ Կիրկորովին և՛ իր Ինստագրամյան էջում, և՛ բեմում:

Երգիիչը գործարարուհուն (Էթերին ունի իր սեփական գեղեցկության կլինիկան, որտեղ այցելում են շատ հայտնի մարդիկ) նվիրեց իր նախկին կնոջ ՝ Ալլա Պուգաչովայի «Миллион алых роз» երգը և իր մյուս հիթերից:

Նշենք, որ Կիրկորովի կորպորատիվ ելույթները սովորաբար արժեն 100 հազար եվրո:

Մի փոքր անց Ֆիլիպին միացավ Սոֆիա Ռոտարուն, ով հրաժարվել էր երգել Ռուսաստանում ամանորյա կորպորատիվ երեկույթներին, բայց տիկին Կարապետյանի տարեդարձին ելույթ ունենալու առաջարկից չկարողացավ հրաժարվել:

Ըստ երևույթին, վճարը շատ գայթակղիչ էր: Չնայած, իհարկե, կարելի է ենթադրել, որ Ռոտարուն անվճար երգեց, որպես ընկեր, սակայն դժվար է հավատալ դրան: Հիշեցնենք, որ Սոֆյա Ռոտարուն սովորաբար համաձայնվում է երգել մեծահարուստ հասարակության համար 50 հազար եվրոյի դիմաց: Հավանաբար, այս անգամ խոստացվել է ավելի մեծ վարձատրություն:

Էթերի Կարապետյանի համար երգեց և Սոսո Պավլիաշվիլիի, որի կորպորատիվ ելույթի միջին վարձավճարն է մոտ 20-30 հազար եվրո:

Երեկոն վարում էր շոումեն Անդրեյ Մալախովը: Նման միջոցառումներին վերջինիս վճարը սովորաբար կազմում է մոտ 2 միլիոն ռուբլի: Բացի այդ, միլիարդատիրոջ կինը նաև լսեց իր երիտասարդության շրջանում սիրված օտարազգի երգիչներին՝ «Ricchi e Poveri», ThomasAnders:

Եվ սա առնվազն ևս 50 հազար եվրոյով ավելացնում է տոնի բյուջեն:

Առանց հաշվի առնելով բանկետների դահլիճի վարձույթը, տոնը և ծաղկեփնջերի ծառայությունները, միլիարդատերը իր սիրելի կնոջ տարեդարձի վրա ծախսել է մոտ 22 միլիոն ռուբլի:

Կիսվեք էջում