«Սաղ կյանքս մաքուր եմ ապրել, բայց էս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու». Սոնա Շահգելդյան

«Սաղ կյանքս մաքուր եմ ապրել, բայց էս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու». Սոնա Շահգելդյան

Երգչուհի Սոնա Շահգելդյանը մեկնաբանել է Shamshyan.com-ում տարածված այն լուրը, թե իր նկատմամբ հետախուզում է սկսվել:

«Ես չգիտեմ՝ որ մի հիմարն ա նման բաներ գցում-տարածում: Սաղ կյանքս մաքուր եմ ապրել, բայց էս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու և ինքս եմ նման կեղծ տարածումների համար դիմել շատ վատ քայլերի…»:

Սոնա Շահգելդյան

Նշենք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։