Ռուսն ու հրեան միասին օղի էին խմում… Հրեայի պատասխանը ռուսին

Ռուսն ու հրեան  միասին նստած օղի էին խմում: Սեղանին դրված էր երկու վարունգ: Հրեան խմելուց հետո վերցրեց մեծ վարունգը և դեռ չեր հասցրել կծել, երբ ռուսը վիրավորված ասաց.

-Ինչպե՞ս չես ամաչում: Վերցրիր ամենամեծ վարունգը՝ չմտածելով ընկերության մասին:

-Իսկ դու ի՞նչ կանեիր իմ փոխարեն,- հանգիստ հարցրեց հրեան:

-Իհարկե փոքրը կվերցնեի,- բարկացած պատասխանեց ռուսը:

-Դե վերցրու: