Ռուսաստանցի հայազգի մարզիկ Մանվել Մամոյանը Կրեմլի մոտ սահմանել է Բրյուս Լիի ռեկորդը. Տեսանյութ

Ռուսաստանցի հայազգի մարզիկ, Գինեսի ռեկորդների գրքի բազմակի ռեկորդակիր, վորքաութի և ֆիթնես մարզիչ Մանվել Մամոյանը ևս մեկ ռեկորդ է սահմանել: Մարզիկն այս անգամ սեղմում վարժություն է կատարել 2 մատների վրա, Կարմիր հրապարակում՝ Վասիլի Երանելու տաճարի ֆոնին:

Մանվել Մամոյանը կարողացել է 2 մատների վրա մեկ րոպեում 55 սեղմում կատարել, նախորդ ռեկորդը 52 սեղմում էր: Այդպիսի սեղմումներն առաջինը ցուցադրել է լեգենդար Բրյուս Լին: Այդ ժամանակից ի վեր այս տեսակը համարվում է ամենաբարդը:

Հիշեցնենք՝ Մանվել Մամոյանը մոտ 2 ամիս առաջ ևս մեկ համաշխարհային ռեկորդ էր սահմանլ: Նա մեկ րոպեի ընթացքում 60 ֆունտ կշռող պայուսակով 69 հենում-ծալում էր կատարլ։ Ինչպես նաև 3 րոպեի ընթացքում ձեռքերի վրա ուղղահայաց դիրքում հենում-ծալում՝ 73 անգամ: