Ռուսաստանում 19 հայի են ձերբակալել` Raffaello-ի ապօրինի արտադրությամբ զբաղվելու համար

Ռուսաստանի իրավապահ մարմինները արտասահմանյան կոնֆետի ապօրինի արտադրամաս են փակել։ «360» հեռուստաընկերությանն այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Իրավապահները ՀՀ 19 քաղաքացու են ձերբակալել. նրանք Raffaello ապրանքանիշով կոնֆետների ապօրինի արտադրությամբ զբաղվող հանցախմբի անդամներ են եղել։ Արտադրամասը գործել է ՌԴ Կալինին գյուղում։ Հիմա կոնֆետները վերացնելու են։

Օպերատիվ-խուզարկման միջոցառումները շարունակվում են, ոստիկանությունը փաստագրում է ապօրինի կազմակերպության հանցավոր սխեման ու պարզում բոլոր անդամների ինքնությունը։

Աղբյուր՝ sputnikarmenia.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
  • 41
    Shares
Loading...
Загрузка...