Ռուսաստանի վարչապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ռուսաստանի վարչապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է TAСС-ը:

«Հենց նոր հայտնի դարձավ, որ թեստերը, որոնք ես հանձնել եմ կորոնավիրուսի հետ կապված, տվել են դրական արդյունք»,- հայտարարել է ՌԴ վարչապետը

Մինչ Միշուստինի առողջանալը՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար կլինի Բելոուսովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միշուստինին մաղթել է շուտափույթ ապաքինում.

«Ես ձեզ առողջություն եմ մաղթում: Կարծում եմ, որ դուք  կմնաք նույն լավ մարզավիճակում, կշարունակեք մասնակցել քաղաքացիների աջակցության վերաբերյալ որոշումների մշակմանը»։