«Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակվել է երկու պայմանագրի նախագիծ». Արթուր Դանիելյան

«Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակվել է երկու պայմանագրի նախագիծ». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հասկանալով, որ Կովկասում պարտիան տանուլ են տվել, Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում մի քանի օր առաջ հրապարակվել է երկու պայմանագրի նախագիծ, որոնք իրենց մեջ պարունակում էին այն անվտանգության երաշխիքները, որ ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից:

Իսկ արդեն երեկ ՌԴ ԱԳՆ խոսնակը պնդեց, որ եթե այդ անվտանգության երաշխիքները չլինեն, Մոսկվան կձեռնարկի հակընդդեմ լարվածության միջոցներ: ՆԱՏՕ-ի քարտուղարը բավական կոշտ արձագանքեց Մոսկվայի այդ պահանջին, Գերմանիայի ՊՆ-ն ասեց, որ կքննարկի ՌԴ առաջարկը, նույն երկրի պառլամենտի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավարը պնդեց, որ ՌԴ պահանջը անընդունելի է, իսկ մնացածը սպասում են տեսնեն` վերջը ով զադնի կտա:

Պուտին Էրդողան

Ռուսաստանի համար զադնի տալը նշանակում է իշխանության անխուսափելի փլուզում: Արևմուտքի համար զադնի տալը կնշանակի ավելի գլոբալ, գոյաբանական խնդիր: Տնտեսական առումով Չինաստանն արդեն գերազանցում է ԱՄՆ-ին, տեխնոլոգիական առումով Թուրքիան և Իրանը նույնպես ահագին առաջ են գնացել: Էս մթնոլորտում եթե աշխարհի «զոն նայողը» զադնի դրեց, կփլուզվի միջազգային հարաբերությունների ողջ ճարտարապետությունը:

Հայ-թուրքական մերձեցումն ու լիրայի ազատ անկումը միտված են դրդել Թուրքիային դավաճանել Պուտինին ու ռուս-ուկրաինական բախման մեջ շատ հստակ դիրքավորվել Ուկրաինայի ճամբարում, ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցություն:

Դա շատ հարմար կլինի ՆԱՏՕ-ի համար, նախ այսպիսով նրանք կխուսափեն արևմուտք-Ռուսաստան ուղիղ բախման հնարավորությունից: Իսկ երկրորդ հերթին, ինչը պակաս կարևոր չէ, պատերազմի մեջ կներգրավեն այն երկրին, որի դեմ դուրս չի գա ՀԱՊԿ-ի մեծ մասը:

Ես բացառում եմ, որ Ղազախստանը, Տաջիկիստանն ու Ղրղզստանը որևէ քայլ անեն ընդդեմ Թուրքիայի: Մինչդեռ Հայաստանը, ըստ ամենայնի, կհիշեցնի ՀԱՊԿ-ի լռությունը վերջին մեկ տարվա ընթացքում ու կոչ կանի երկու կողմերին զսպվածություն դրսևորել:

Եթե այսօր բորսայում լիրայի ազատ անկումը դադարի, ուրեմն Ռուսաստանն ու Բելոռուսը կմնան միայնակ Ուկրաինայի ու Թուրքիայի դեմ: ՆԱՏՕ-ն էլ դե զսպվածության կոչեր կանի երևի: Եթե անկումը չդադարի ուրեմն Էրդողանը դեռ դիմադրում է»: