Ռուսաստանից հայրենիք վերադարձած ընտանիքը Հայաստանում նմանը չունեցող ջերմոց է ստեղծել

Ռուսաստանից հայրենիք վերադարձած ընտանիքը Սիփանիկում նոր մեթոդով ջերմատուն է հիմնել: Ջերմոցատերը 15 կանոն կիրառելով կստանա բերք չնչին գումարով: 

Նրանք այս ջերմոցը խնամում են ողջ ընտանիքով՝ առանց բացառության, հայրը, մայրը, դուստրը և որդին։

Ընտանիքի հայրը՝ Արտակը, իր օրինակով է ուզում ապացուցել, որ ոչ բերի հողը կարելի է պարարտացնել և հիանալի բերք ստանալ։ Արտակը վստահ է՝ քիչ ֆինանսով հնարավոր է շատ գործ անել և մեծ շահույթ ստանալ։

Ահա ևս մեկ՝ «քարից հաց քամող» հայ ընտանիք։ Մանրամասները՝ տեսանյութում։