Ռուսաստանից Հայաստան եկող ավտոբուսը վթարվել է Թբիլիսիում

«Դեկտեմբերի 31-ի գիշերը Ռուսաստանից Հայաստան մեկնող Mercedes Neoplan մակնիշի ավտոբուսը վթարվել է Թբիլիսիի մոտակայքում, ինչի հետևանքով 5 մարդ է զոհվել:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ 5 երիտասարդներն ադրբեջանցիներ են:

Ավտոբուսը բախվել է Լադա մակնիշի մեքենային, ինչի հետևանքով տեղում մահացել են Լադայի վարորդը և 4 ուղևորները:

Մահացած ադրբեջանցիները Վրաստանի քաղաքացիներ էին, ծնունդով Սադախլու գյուղից, 19 տարեկան»։