Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին. պատճառը կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայությունն է: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:

«Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Կարող եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ռուսաստանը առաջնահերթ ուշադրություն է դարձնում այս թեմային և շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել` ուղղված սահմանային վեճի կարգավորմանը:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման իրականացման խոչընդոտներից մեկը միջազգային-իրավական ակտերի բացակայությունն է, որի պատճառով կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտ է ձևավորվել:

Մենք կարծում ենք, որ սահմանին կայուն դեէսկալացիա կարող է ապահովվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքների անհապաղ մեկնարկով` դրան հետևող սահմանազատմամբ: Ռուսաստանը հանդես է գալիս այս հարցի հնարավորինս շուտ լուծման օգտին»,- ասել է Բիկանտովը: