Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը

Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը:

ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է ՌԴ տարածքում, հաղորդում է Ինտերֆաքսը:

«2008 թվականին Երևանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում», -ասված է գործակալության կայքում:

Այդկերպ, պարզաբանել է, որ Ռուսաստանում Միքայել Հարությունյանին ոչինչ այլևս չի սպառնում: