Ռուսաստանը Թուրքիա կվերադարձնի շուրջ 22 տոննա միրգ

Ռուսաստանը Թուրքիա կվերադարձնի շուրջ 22 տոննա միրգ

Տուապսե քաղաքի նավահանգստում Թուրքիայից ժամանած նռան երկու խմբաքանակի զննման ժամանակ Ռոսսելխոզնադզորի հարավային միջտարածաշրջանային վարչության մասնագետները հայտանաբերել են կենդանի վիճակում կարանտինային օբյեկտ՝ միջերկրածովյան մրգային ճանճ (Ceratitis capitata (Wied):

Նռան երկու խմբաքանակի ընդհանուր քաշը կազմում է 21,808 տոննա:

Ռուսաստանը Թուրքիա

Տվյալ օբյեկտը ենթարկվել է եզրակացությունների կարանտինային ֆիտոսանիտարական վիճակի մասին: Նռան խմբաքանակն արգելված է ներմուծել Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» արգելել է 68 տոննա թուրքական մանդարինի մուտքը Ռուսաստանի Նովոռոսիյսկ եւ Տուապսե նավահանգիստներ։ Այս մասին էլ հայտնում է «ՊոլիտՆավիգատոր»-ը, վկայակոչելով ռուսական «Ռոսսելխոզնադզորի» Հարավային միջռեգիոնալ վարչության մամուլի ծառայության տարածած հայտարարությանը։

Ըստ պաշտոնական վարկածի, լաբորատոր քննությունը պարզել է, որ 68,87 տոննա թարմ թուրքական մանդարինի մեջ առկա է եղել միջերկրածովյան պտղաճանճ, ինչով պայամանվորված էլ խմբաքանակի մուտքը Ռուսաստան արգելվել է։ Այդ մանդարինը պետք է վաճառվեր Կրասնոդարում, Մոսկվայում եւ Նովոռոիսյկում։