Ռուսաստանը երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծում, այն կկոչվի «Սպուտնիկ М»

Ռուսաստանը երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծում, այն կկոչվի «Սպուտնիկ М»

ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության կենտրոնը մշակել է երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը կոչվել է «Սպուտնիկ М»։ Այս մասին РИА Новости -ին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

Հուլիսիին Մոսկվայում սկսվել են 12-17 տարեկան դեռահասների համար պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։Երեխաներին ներարկում են նույն «Спутник V»-ն, բայց ցածր չափաքանակով։

Սեպտեմբերի վերջին Գամալեայի անվան կենտրոնը ՌԴ առողջապահության նախարարություն է ներկայացրել այդ պատվաստանյութի գրանցման համար անհրաժեշտ փաստաղթերը։

կորոնավիրուս երեխաներ

Ինչպես հայտնել է ՌԴ առողջապահության փոխնախարար Ալեքսեյ Կուզնեցովը, եթե այն հաստատվի, երեխաներին պատվաստանյութ կներարկվի կամավորության հիմունքներով, նրանց ծնողների կամ պաշտոնական ներկայացուցիչների համաձայնությամբ։

Պատվաստումը շարոնակում է մնալ կորոնավիրուսի դեմ ամենահուսալի պաշտպանության միջոցը։ ՌԴ ԱՆ նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ քովիդով հիվանդ պատվաստված անձանց շրջանում ծանր դեպքերը 0,03 տոկոսից ցածր են, իսկ ստացիոնար բուժման մեջ գտնվողների ճնշող մեծամասնությունը չպատվաստված անձիք են։ Նաև մահացածների թվում գրեթե չկան պատվաստվածներ։