Ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը բաժանվել է ամուսնուց
Ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը բաժանվել է ամուսնուց
Համացանցում շշուկներ են տարածվել, որ մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը բաժանվել է ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից։ Գոհարն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել այդ թեմայի վերաբերյալ՝ վերջ դնելով խոսակցությու ներին։
«Շատ շատերն ինձ անձնական նամակ են գրում հարցերով և մեղադրանքով, որ մենք ամուսնալուծվել ենք։ Դա ճիշտ է։ Ես ձեզ շատ եմ խնդրում, որպեսզի չգրոհեք հարցերով։
Դա անձնական է։ Մենք պետք է ինքներս հասկանանք իրավիճակը, և դուք չեք որոշելու` մենք ճի՞շտ ենք վարվել, թե՞ ոչ։ Սա անձնական է, բավական է, գրոհել»,– մեկնաբանել է Գոհարը։