Ռուսական օդուժը պատրաստվում է հարված հասցնել Ադրբեջան մեկնող գրոհայինների ճամբարներին

Ռուսական օդուժը պատրաստվում է հարված հասցնել Ադրբեջան մեկնող գրոհայինների ճամբարներին

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը պատրաստվում են զինյալների փոխանցած կոորդինատներով զանգվածային հարված հասցնել Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար գրոհայիններ տրամադրող ահաբեկիչների ուսումնական ճամբարներին՝ գրում է infoteka24.ru-ն:

«Վարձատրության դիմաց սիրիացի զինյալները գաղտնազերծել են Իդլիբի գոտում գտնվող ահաբեկիչների բանակի ուսումնական ճամբարները, որոնք զինյալներ են նախապատրաստում Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար: Անհապաղ հետախուզություն է իրականացվել, տեղեկությունը հաստատվել է», — հայտնում է War Gonzo Telegram ալիքը:

Ինչպես հայտնում է Russkaya Vesna-ն՝ վկայակոչելով SAR-ի անվտանգության գործակալությունների աղբյուրը, «ի պատասխան ահաբեկչական օբյեկտների կոորդինատները հանձնելու կոչին՝ թուրքամետ զինյալները մեր սկաուտներին տեղեկացրել են զինյալների ուսումնական ճամբարների մասին, որոնցում ինչպես միջազգային ահաբեկիչներ, այնպես էլ այլ վարձկաններ են մարզվում, որոնց ուղարկում են այնտեղից՝ պատերազմելու Լեռնային Ղարաբաղում»: