Ռուսական ռազմաբազայի դիմաց պատրաստվում են հավաք անցկացնել

Ռուսական ռազմաբազայի դիմաց պատրաստվում են հավաք անցկացնել

Ազգային-ժողովրդավարական բևեռը ս․/թ. հունվարի 8-ին` կիրակի օրը, ԱՐՑԱԽԻ ԱՊԱՇՐՋԱՓԱՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ հավաք կկազմակերպի Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց։

Հավաքի նպատակն է Ռուսաստանի Դաշնությանը մեկ անգամ ևս հիշեցնել սեփական հանձնառությունների կատարման անհրաժեշտության մասին։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը կոչ է անում հայ ժողովրդին իր գործուն մասնակցությունը բերել ապաշրջափակման պահանջին, ինչպես նաև դիմում է բոլոր շահագրգիռ անհատներին և կազմակերպություններին` մաս կազմելու վերոհիշյալ ձեռնարկին։

Մանրամասների մասին տեղյակ կպահվի լրացուցիչ։ Այս մասին հայտնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը: