Ռուսական զորքը հրթիռակոծել է Վինիցան (Տեսանյութ)

Ռուսական զորքը հրթիռակոծել է Վինիցան (Տեսանյութ)

Վինիցայում մի քանի պայթյուն է որոտացել. ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, ռուսական զորքը հրթիռային հարվածներ է հասցրել քաղաքին։ Տեղի իշխանությունները քաղաքացիներին հորդորել են չհեռանալ կացարաններից։

«Թաքստոցից դուրս մի՛ եկեք, լուսանկարներ և տեսանյութեր մի՛ տարածեք»,- նշված է Վինիցայի քաղաքային խորհրդի Telegram-ալիքում:

Քաղաքային իշխանույունները հայտնել են 12 զոհի և 25 վիրավորի մասին, տեղում աշխատում են 90 փրկարարներ։

Տեսանյութը ստորև