Ռուսական Ալֆա ջոկատը մտավ Բելառուս

Ռուսական Ալֆա ջոկատը մտավ Բելառուս

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը երկրորդ հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են նախօրեին Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները:

Կրեմլի փոխանցմամբ, քննարկվել է դրսից Բելառուսի վրա գործադրվող ճնշումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինը վերահաստատել է, որ պատրաստ է սատարել Բելառուսին առաջացած խնդիրները Միութենական պայմանագրի հիման վրա, իսկ հարկ եղած դեպքում նաև ՀԱՊԿ պայմանագրով լուծելու հարցում»:

Բելառուսում շրջանառվող լուրերի համաձայն՝ Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցից հետո ռուսական Ալֆա ջոկատը մտել է Մինսկ։ Այժմ հատուկ ջոկատայինները սպասում են հրամանի, որպեսզի զբաղեցնեն ոստիկանական շարքերը և հատուկ օպերացիա իրականացնեն։

Տեղեկացնենք, որ Բելառուսում ընտրություններից հետո սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, տեղի են ունեցել ընդհարումներ, ոստիկանությունը չափազանց կոշտ միջոցներ է ձեռնարկել, կան հազարավոր ձերբակալվածներ և վիրավորներ, զոհվել է առնվազն երկու մարդ:

Եվրամիությունը հայտարարել է, թե չի ճանաչում անցած կիրակի տեղի ունեցած քվեարկությունը, և պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի վարչակազմի նկատմամբ: