Մամուլ

Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։

Ռուբեն Կառլենի Վարդանյանը ծնվել է 1968 թվականի մայիսի 25-ին Երևանում։

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Արցախի տարածքից առևանգել է Ռուբեն Վարդանյանին, և այդ պահից նա գերու կարգավիճակով պահվում է Բաքվում։

2023 թվականի նոյեմբերի 1-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, գործարար և բարերար Նուբար Աֆեյանը CNN-ին տված հարցազրույցի շրջանակում Վարդանյանի և հանրապետության նախկին նախագահների ձերբակալումն անթույլատրելի է համարել։ Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունն անտարբեր չի մնա Ռուբեն Վարդանյանի և մնացած ղեկավարների կալանավորման փաստի առնչությամբ։

veronika ruben vardanyan

2013 թվականին իր տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ համատեղ հիմնել է Scholae Mundi կրթական նախաձեռնությունների հիմնադրամը, որը ոչ կոմերցիոն հիմունքներով աջակցում է UWC Դիլիջան դպրոցի և այլ կրթական հաստատությունների սաներին՝ կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման միջոցով, ինչպես նաև համատեղ ծրագիր է սկսել Շոտլանդիայի Դեմֆրիս Հաուս կրթական կենտրոնի հետ, որը գործում է Ուելսի արքայազնի հովանու ներքո:

Վարդանյանի և իր գործընկերների կողմից 2010 թվականին աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու՝ «ՏաԹևեր»-ի կառուցումը «Տաթևի վերածնունդ» ծրագրի մի մասն է։ Ծրագիրը նախատեսում է Տաթևի վանական համալիրի վերականգնում և տեղական համայնքների զարգացում:

Կիսվել