Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել

Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նրա դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ անդրանիկ Սիմոնյանը, իսկ քրեական գործը հարուցվել է օրենքի խախտմամբ՝ առանց անձեռնմխելիությունից զրկելու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները: ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գագիկ Ջհանգիրյանը։