Ռոմելլա Թամարյանը Աստանայից հաղթանակով է վերադառնում տուն․ Նա ճանաչվեց «Երկրորդ Վիցե Միսս ԱՊՀ»

Աստանայում կայացած «Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթում «Երկրորդ Վիցե Միսս ԱՊՀ» ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչ 23-ամյա Ռոմելլա Թամարյանը։ Նա արժանացել է նաև «Ամենաարտիստիկ» կոչմանը։

Ռոմելլան սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 9 տարի զբաղվել է պարով: Այժմ հետաքրքրվում է դիմահարդարմամբ: