Մամուլ

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն արդարացվեցին, ովքեր կլինեն հաջորդը

Այսօր դատարանն արդարացրեց Հայաստանի երրորդ նախագահին՝ հերքելով Դատախազության ապացույցներն ու մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու այս վճռի դեմ:

Ըստ մեղադրանքի՝ տարիներ առաջ դիզվառելիքի պետական սուբսիդիայի տրամադրման ժամանակ մոտ կես միլիարդը յուրացվել է, երբ մրցույթը շահել է մյուս ընկերություններից ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ»-ը, որի սեփականատերը Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից է։ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, նրա պաշտպաններն էլ գործընթացը որակել են քաղաքական հետապնդում։

serj sargsyan dataran

Եթե անգամ դատարանը մեղավոր ճանաչեր նախկին նախագահին, Սարգսյանը ճաղերի ետևում չէր հայտնվի, քանի որ արդեն իսկ անցել է գործի վաղեմության ժամկետը։

Նշենք, որ 2021 թվականի ապրիլի 6-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդարացրեց Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ընթերցեց իր որոշման եզրափակիչ մասը, ըստ որի հակասահմանադրական ճանաչված հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց, սահմանադրական կարգը տապալելու այդ հոդվածով հարուցված քրեական գործի քննությունն էլ կարճվեց։

Կիսվել