Ռոբերտ Քոչարյանի թիմում ում են տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում․ «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանի թիմում ում են տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ անպայման մասնակցելու են Երեւանի քաղաքապետի ընտրություններին․ «Գտնելու ենք այն թեկնածուին, որը երեւանցիների կողմից ընդունելի եւ ընկալելի կլինի»:

Մեր տեղեկություններով՝ Հայկ Մարությանին իմպիչմենթ հայտնելու օրերին, երբ խոսակցություններ կային, որ հնարավոր է Երեւանում արտահերթ ընտրությունների գնան, քանի որ ավագանին չի ընտրի նոր քաղաքապետին, քաղաքական ուժերը քննարկել են նոր ընտրությունների հարցը:

«Հայաստան» դաշինքում դիտարկել են նախագահի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի թեկնածությունը, որն ԱԺ ընտրացուցակի 50-րդ համարն էր: Լ․ Քոչարյանը մեզ ասաց, որ նման քննարկում չեն ունեցել, իր թեկնածության մասին էլ ասաց.

Ռոբերտ Քոչարյան

«Քանի դեռ չկան նշանակված ընտրություններ, էս ամենից խոսելը սխալ եւ ժամանակավրեպ եմ համարում»: Սակայն, ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրություններ չեն լինի։

Երեկվա ասուլիսում երկրորդ նախագահը եւս խոսել է այդ մասին. «Կարծում եմ՝ իշխանությունները կգնային ընտրություններին, եթե մի քիչ վստահություն ունենային, որ կհաղթեն Երեւանում։ Չեն գնացել, որովհետեւ գիտակցում են, որ Երեւանում կունենան լրջագույն պրոբլեմ եւ մայրաքաղաքում չեն կարող նույն մոդելը կիրառել, ինչն արեցին Վանաձորում, Գորիսում կամ մեկ այլ տեղ։ Միշտ մայրաքաղաքն ավելի ըմբոստ է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում