Ռոբերտ Քոչարյանին այսօր առավոտյան վիրահատել են

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Ինչպես «Ազատությանը» հայտնեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է:

Թե ինչ վիրահատություն է կատարվել, բժշկական կենտրոնից չեն հայտնում՝ ասելով, որ դա անձնական տեղեկություն է։

Նախկին նախագահին երեկ առավոտյան են տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Մինչ այդ նա երկու անգամ հետազոտություն էր անցել նույն բուժհաստատությունում։