«Ռիտա Սարգսյանի պես Առաջին տիկին մենք չենք ունենա». Մգեր Արմենիա

«Ռիտա Սարգսյանի պես Առաջին տիկին մենք չենք ունենա». Մգեր Արմենիա

Երգիչ Մհեր Արմենիան՝ Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարել և խոսել է իր և տիկին Ռիտա Սարգսյանի մասին: Հաղորդման ըմթացքում Մհեր Արմենիան նշել է, որ տիկին Ռիտան շատ լավ մարդ էր և բազմիցս դիմել է տարբեր հարցերով և միշտ ստացել է աջակցություն:

«Նրա պես առաջին տիկին մենք չենք ունենա, նա շատ լավ մարդ էր, շատ բարի մարդ էր: Ես շատ կուզեի, որ իր անվան շուրջ տարածվող հիմար բամբասանքները լինեին իրականություն, որ ինքը ողջ լիներ, բայց իրականում չկա Ռիտա Ալեքսանդրևնան:

Ես ներկա եմ եղել այդ արարողությանը: Մենք պետք է հիշենք միայն լավ բաները: Նա ինձնից երբեք նեղացած չի եղել, մինչև վերջ մենք շատ լավ հարավերություններ ունեինք Ռիտա Սարգսյանի հետ»,- ասաց նա:

Տեսանյութը ստորև