Ռեհանը Հնդկաստանում համարվում է սուրբ բույս, իսկ Կովկասում ասում են. «Նա, ով ռեհան է ուտում, երկար է ապրում»
Ռեհանը Հնդկաստանում համարվում է սուրբ բույս, իսկ Կովկասում ասում են. «Նա, ով ռեհան է ուտում, երկար է ապրում»։
Այս բնական հակաբիոտիկի անվանումը ռեհան է: Այն օգտագործվել է հին ժամանակներից և տարածում է գտել աշխարհով մեկ: Ռեհանը ունի օգտակար հատկությունների տպավորիչ ցանկ:
Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը:
Ռեհանը Եվրոպա են տարել Ալեքսանդր Մակեդոնացու Ասիական արշավանքներից վերադարձած հույն զինվորները։
Այն բավականին հարուստ է եթերային յուղերով, որոնք տալիս են առանձնահատուկ բուրմունք՝ բարձրացնելով ռեհանի համեմունքային արժեքը։
Այն հարուստ է վիտամին К -ով, որը անհրաժեշտ է արյան մակարդելիության համար: Վիտամին А-ն պաշտպանում է արյան անոթների բջիջները վնասակար ազատ ռադիկալների ազդեցությունից:
Այն չի թողնում, որ օրգանիզմում խոլեստերին կուտակվի, ինչի շնորհիվ կանխվում է կաթվածների և աթերոսկլերոզի զարգացումը:
Այն պարունակում է այլ վիտամիններ և հանքանյութեր: Նրանում առկա է երկաթ, մագնեզիում, կալցիում, վիտամին С, կալիում, մանգան, ունի հակաբակտերիալ ազդեցություն և պաշտպանում է ԴՆԹ Ֆլավոնոիդները:
Հակաբակտերիալ ազդեցության շնորհիվ ռեհանը հիանալի հակաբիոտիկ է, իսկ եթե այն օգտագործեք սխտորի հետ, ապա ամենաուժեղ հակաբիոտիկը կստանաք:
Ռեհանը մաքրում է զարկերակները խոլեստերինից, օգնում է պայքարել հազի, գլխացավի և այլ հիվանդությունների դեմ: Եվ ի վերջո, չորացրած ռեհանից պատրաստված թուրմը հիանալի արդյունավետ միջոց է անտանելի հազից ազատվելու համար:
Ռեհանը պարունակում է ուրսոլաթթու, որն ունի նիհարեցնող ազդեցություն։
Ռեհան օգտագործողների մոտ էականորեն նվազում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, քանզի այն անոթները մաքրում է վատ խոլեստերինից:
Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը:
Սերբերը ռեհանի ճյուղ էին դնում ծննդաբերող կնոջ կողքին և նորածին երեխայի բարուրի մեջ, որպեսզի հանգիստ քնի և «չար աչքից» զերծ մնա: Սերբ բուժարարները խորհուրդ են տալիս ռեհանն օգտագործել ցանկացած տեսակի ինֆեկցիաների դեպքում՝ ուղղակի պետք է սեղանի վրա միշտ թարմ ռեհան լինի:
Ուկրաինայում ռեհանը կախել են առաստաղներից: Աբխազները կարծում էին, որ «ով ռեհան է ծամում՝ նա երկար է ապրում»:
Խորհուրդ չի տրվում ուտել հղիներին, արյան բարձր մակարդելիության, ընկնավորության, ստամոքսի խոցի դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը