ՌԴ-ն արտահանձնում է «Ալրաղացի Լյովիկին»

ՌԴ-ն արտահանձնում է «Ալրաղացի Լյովիկին»

Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին արտահանձնել Երեւանին։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։

Ըստ հրապարակման, Սարգսյանը ձերբակալվել է անցյալ տարվա նոյեմբերին՝ Զելենոգրադ քաղաքում։ Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվում է սկսած 2018-ի հոկտեմբերից։

Մոսկվայում ձերբակալվել է

«ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը նրան փոխանցելու մասին ներկայացվել է ՌԴ դատախազություն միջազգային պայմանագրերով սահմանված ժամկետներում, անհրաժեշտ փաստաթղթերով հանդերձ։

2020 թվականի մարտի 19-ին ՌԴ դատախազությունը որոշում է կայացրել բավարարել Սարգսյան Լ․Հ․-ին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության հայցը՝ նրան մեղասգրվող հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։