ՌԴ-ից ստացել եմ այդ հավաստիացումները. Փաշինյան

ՌԴ-ից ստացել եմ այդ հավաստիացումները. Փաշինյան

ԶԼՄ-ների հետ առցանց հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման և տեղաբնակների անորոշ ճագատագրին առնչվող հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»։

Շարունակելով խոսքը՝ նա ասաց․ «Լաչինի բնակիչների հարցերը կառավարությունը լուծում է, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության, Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակչների խնդիրներն Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն»։

Տեսանյութը ստորև