ՌԴ գլխավոր դատախազը ժամանել է Հայաստան

ՌԴ գլխավոր դատախազը ժամանել է Հայաստան

Այսօր` ապրիլի 8-ին, Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Տեղեկությունը հայտնում է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՌԴ գլխավոր դատախազը Հայաստան է եկել իր պաշտոնակցի`ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով։

«Զվարթնոց» օդանավակայանում Իգոր Կրասնովին դիմավորել է Արթուր Դավթյանը:

Նշենք, որ ՌԴ գլխավոր դատախազությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձման ուղղությամբ։