ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է Թուրքիային

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է Թուրքիային

Լավրովն ակնարկել է Էրդողանին, որ Թուրքական զորքերը պետք է դուրս գան Սիրիայից

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի ԱԳՆ-ի ղեկավարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ զգուշացրել է, որ թուրքական զորքերը պետք է դուրս գան Սիրիայից։

«Ես չեմ անդրադառնա Թուրքիայի նախագահի խոսնակի հայտարարությանը , ես հղում կանեմ հենց Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, որտեղ նա բազմիցս հրապարակային հայտարարել էր, որ Սիրիան անկախ պետություն է և Թուրքիան լիարժեք հարգանք կցուցաբերի Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ»,-ասել է Լավրովը:

սիրիա վարձկաններ

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Թուրքիայի և ՌԴ-ի նախագահների միջև Սոչիում կայացել էին բանակցությունները, որոնք թուրքական կողմի համար բավական բարդ էին ընթացել: