Ռալֆ Յիրիկյանը 00000-ներով առաջին համարը տվել է Լևոն Քոչարյանին

Ռալֆ Յիրիկյանը 00000-ներով առաջին համարը տվել է Լևոն Քոչարյանին

Mamul.am-ը գրում է․ Վերջին օրերին համացանցում կրկին ակտիվացել են քննարկումները Ռալֆ Յիրիկյանի և Քոչարյանների ընտանիքի կապերի շուրջ։ Համաձայն տեղեկությունների՝ իշխանությունները «չեն մարսել» Յիրիկյանի և Վիվա-ՄՏՍ-ի բարձրաստիճան որոշ աշխատակիցների «կասկածելի» ակտիվությունն ԱԺ վերջին ընտրություններին։

Ասում են՝ այժմ իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, որի համաձայն՝ ՎիվաՍելի բացման ժամանակ (2004 թ.) Ռալֆ Յիրիկյանն առաջին ոսկյա հեռախոսահամարը նվիրել է Ռոբերտ Քոչարյանի պատանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։

Լևոն քոչարյան

Համաձայն շրջանառվող լուրերի՝ Յիրիկյանը (նաև այդ կերպ) փորձել է վարձահատույց լինել Ռոբերտ Քոչարյանին, ով «կանաչ լույս» է տրամադրել ՎիվաՍելի և Յիրիկյանի գործունեությանը Հայաստանում։

Ասում են նաև, որ իշխանություններն այդքանով կանգ չեն առնելու և առաջիկայում շրջանառության մեջ կդրվեն Յիրիկյանի և Քոչարյանի կապերի նոր՝ աղմկահարույց տեղեկություններ։