Ռազմական տեխնիկա է մտցվում Մինսկ

Ռազմական տեխնիկա է մտցվում Մինսկ

Ընդդիմության հանրահավաքից առաջ ռազմական տեխնիկա է ժամանում Մինսկի կենտրոն, հայտնում է TUT.by-ը: Հաղորդվում է նաև, որ մայրաքաղաքի մերձակա որոշ բնակավայրերի մայրուղիներում «Ֆիլտր» գործողություն է իրականացվում: Իրավապահները հետաքրքրվում են, թե քաղաքացիներն ուր և ինչ նպատակով են երթևեկում:

Շաբաթ երեկոյան Անկախության հրապարակում տեղի է ունեցել ընդդիմության հավաք, որին չեն միջամտել ո՛չ ոստիկանությունը, ո՛չ զինվորականները: