Ջրի ծորակը հայտնաբերել է Ալեք Մանուկյանը

Ջրի ծորակը հայտնաբերել է Ալեք Մանուկյանը

1950-ականներին ջրամատակարարման համակարգում հայտնվեցին միաբռնակ ծորակները: Այս հեղափոխական հայտնագործության հեղինակը մեր հայրենակից, գործարար և բարերար Ալեք Մանուկյանն էր:

Ալեք Մանուկյանը ստեղծեց և արտոնագրեց միաբռնակ «Դելտա» անունով ծորակը, ինչի շնորհիվ հնարավոր էր խառնել տաք և սառը ջրերը, ինչպես նաև կառավարել ջրի հոսքի ծավալը: Ծորակը լայն տարածում գտավ, իսկ Ալեք Մանուկյանի հիմնած «Նասկո» ընկերությունը ստացավ 1 մլն դոլարի շահույթ:

Ալեք Մանուկյանը ծնվել է 1901թ․-ի հունիսի 28-ին, Զմյուռնիա, Էգեյան տարածաշրջան, Թուրքիա։ ՀՀ ազգային հերոս, հայ հասարակական գործիչ, մեծահարուստ բարերար, ճարտարագետ, արդյունաբերող:

Ալեք Մանուկյանը մահացել է 1996 թվականի հուլիսի 10-ին, Դետրոյթում։ 2007 թվականի հուլիսի 17-ին Ալեք Մանուկյանի և նրա կնոջ՝ Մարի Մանուկյանի աճյունները վերահուղարկավորվել են Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում: