Ջո Բայդենը երդմնակալությունից հետո ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը (Տեսանյութ)

Ջո Բայդենը երդմնակալությունից հետո ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը (Տեսանյութ)

Ջո Բայդենը երդվեց որպես ԱՄՆ նախագահ: Նա արտասանեց երդման ավանդական տեքստը՝ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա, որը 1899 թվականից պատկանել է իր ընտանիքին: Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ 46-րդ նախագահը:

«Ընդունեք շնորհավորանքներս, պարոն նախագահ»,- ասաց նրա դիմաց կանգնած եւ երդումն ընդունած Սոնյա Սոտոմեյորը:

Երդվեց նաև փոխնախագահ Քամալա Հարիսը։ Նա ԱՄՆ առաջին կին փոխնախագահն է։ Երդմնակալությունից հետո, նորընտիր նախագահ Բայդենը հանդես եկավ ծրագրային ելույթով։ Նա հայտարարեց, որ շատ բան ունեն անելիք, շատ բան պետք է վերականգնել։

Տեսանյութը ստորև