Ջո Բայդենը ԱՄՆ նոր նախագահ, նա ստացել է ընտրողների մանդատը

Ջո Բայդենը ԱՄՆ նոր նախագահ, նա ստացել է ընտրողների մանդատը

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ստացել է ընտրողների մանդատը և շուտով կդառնա պետության ընտրված ղեկավար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

«Շուտով Ջո Բայդենը փոխնախագահից կդառնա ընտրված նախագահ։ Սա երջանիկ օր է մեր երկրի համար», – ասել է Փելոսին:

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, իր հերթին նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հայտարարել է, որ մտադիր չէ ընդունել պարտությունը ընտրություններում:

Բայդեն

«Որքան ուրախալի է այսօր ձեզ հայտնել, որ Ջո Բայդենն ունի այդ անհավանական մանդատը: Շատ շուտով նա փոխնախագահից կդառնա ընտրված նախագահ Ջո Բայդեն: Դա երջանիկ օր է մեր երկրի համար»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ այս առավոտ պարզ է դարձել, որ հենց Բայդեն-Հարիս զույգն է հաղթել Սպիտակ տան համար պայքարում: Սենատոր Քամալա Հարիսը ԱՄՆ փոխնախագահի թեկնածուն է: