Մամուլ

Ջուջևանում 35-ամյա վարորդը 01-ով բախվել է Mercedes-ին. 6-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Ջուջևանում 35-ամյա վարորդը 01-ով բախվել է Mercedes-ին. 6-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ջուջևան գյուղի վարչական տարածքում նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արկադի Չիլինգարյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Յարալյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2101-ի վարորդի ուղևոր, 6-ամյա Ա. Չիլինգարյանը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

avtovtar jori

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ապրիկյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Յարալյանը ծառայում է ՀՀ ՊՆ N  զորամասում՝ որպես դասակի հրամանատար, իսկ վիրավոր Ա. Չիլինգարյանը ВАЗ 2101-ի վարորդի տղան է:

Կիսվեք էջում