«Ջերմուկ գրուպ»-ի տարածքում պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը. մանրամասներ

«Ջերմուկ գրուպ»-ի տարածքում պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը. մանրամասներ

Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Դ․ Գ-ն և Ս․ Բ-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են։