Ջերմուկում զոհվել է լեյտենանտ Սարմեն Բեջանյանը

Ջերմուկում զոհվել է լեյտենանտ Սարմեն Բեջանյանը

Սեպտեմբերի 13-ին հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ընթացքում Ջերմուկում զոհվել է Իջևան քաղաքի բնակիչ, ՊՆ N զորամասի զինծառայող, լեյտենանտ Սարմեն Արկադյայի Բեջանյանը: Այս մասին հայտնում են Իջևանի համայնքապետարանից։

Սարմեն Բեջանյանը ծնվել է 2000թ-ին, 2021թ-ին «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության է անցել ՀՀ ԶՈւ-ում՝ որպես դասակի հրամանատար։

Խորին ցավակցություն ենք հայտնում Սարմեն Բեջանյանի ընտանիքին և հարազատներին։

Սարմեն Բեջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 16։00-ին, «Փարոս» սգո սրահում։