Ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի ևս 7-10 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

Ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի ևս 7-10 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

«Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը։ Անցած գիշերվա հետ համեմատ ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի ևս 7-10 աստիճանով», հայտնում է հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Եղանակ

Երևան քաղաքում՝

Հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ին՝ գիշերը կնվազի 7-10, ցերեկը՝ 2-3 աստիճանով։