Ջեռոցում պատրաստվող շատ համեղ մսով «տոպրակներ»

Կիսվիր ընկերներիդ հետ

Ջեռոցում պատրաստվող շատ համեղ մսով «տոպրակներ»

Սովորական մսային կարկանդակով ոչ մեկին չեք զարմացնի: Բայց եթե ցանկանում եք ինչ-որ նոր և արտասովոր բան պատրաստել, ապա փորձեր արեք:

Ինչո՞ւ, օրինակ, սովորական կարկանդակի փոխարեն՝ չպատրաստել մսով «տոպրակներ»:

Ջեռոցում պատրաստվող մսով «տոպրակներ»

Բաղադրիչներ

Ալյուր — 400 գ

Կաթ — 100 մլ

Ձու — 1 հատ

Աղ

Միջուկի համար

1. Տավարի փափկամիս — 500 գ

2. Սոխ — 1 հատ

3. Կարտոֆիլ — 4 հատ

4. Մսի արգանակ

5. Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Բրգաձև մաղել ալյուրը և ավելացնել մեկ պտղունց աղ: Կենտրոնում փորվածք անել, լցնել հարած ձուն և կաթը: Խմոր հունցել: Հունցելուց հետո խմորը փաթաթել սննդային թաղանթով և մոտ 30 րոպե դնել սառնարանը:

2. Այդ ընթացքում կարելի է զբաղվել միջուկով: Դրա համար պետք է մանր քառակուսիների կտրատել միսը, սոխը և կարտոֆիլը: Կտրատելուց հետո խառնել և ըստ ճաշակի ավելացնել պղպեղ և աղ: Միջուկին կարելի է ավելացնել տարբեր համեմունքներ և կանաչիներ:

3. Տոպրակի համար միջուկը պատրաստ է, կարելի է անցնել կարկանդակների բուն պատրաստմանը: Խմորը բաժանել ոչ մեծ մասերը, դրանցից բլիթներ գրտնակել: Միջուկը դնել բլիթի կենտրոնում, եզրերը հավաքել և ամրացնել, որպեսզի ստացվի «տոպրակ»՝ փոքր բացվածքով: Տոպրակը կարելի է կապել կանաչ սոխով, այդպես ավելի գեղեցիկ կստացվի:

4. Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան: Տոպրակը ցողել ձեթով, շարել կարկանդակները և թխել՝ մինչև պատրաստ լինելը:

5. Որպեսզի կարկանդակները ստացվեն ավելի համեղ և հյութեղ, պետք է ժամանակ առ ժամանակ դրանցից յուրաքանչյուրի մեջ բացվածքի միջոցով մսի արգանակ լցնել:

Նյութի աղբյուր՝ xohanoc.info