Ջասթին Թրյուդոն անտեսեց Բելգիայի վարչապետին և համբուրեց նրա կնոջը (Տեսանյութ)

Ջասթին Թրյուդոն անտեսեց Բելգիայի վարչապետին և համբուրեց նրա կնոջը (Տեսանյութ)Սոցցանցերի օգտատերերին դուր չի եկել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի արարքը, թե ինչպես է նա նախ ողջունել բելգիացի պաշտոնակցի՝ Շառլ Միշելի կնոջը, ապա նոր իրեն:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների ընթրիքին ժամանելիս Թրյուդոն ձեռքը պարզելով մոտեցել է Միշելին, ապա փոշմանել է և գրկել ու համբուրել է քաղաքական գործչի կնոջը:

Հրապարակված տեսանյութում երևում է, որ Միշելը ձեռք է մեկնում կանադացի վարչապետին, սակայն վերջինս, «անտեսելով» այն, նախ մոտենում է վերջինիս կնոջը: Twitter-ի մի շարք օգտատերեր նման արարքն անհարկի են համարել:

«Կոպիտ է այդքան անհարգալից վերաբերվել միջոցառումը հյուրընկալող երկրի ղեկավարին», — գրել է օգտատերերից մեկը:

«Ոչ մի օր՝ առանց Կանադան միջազգային մակարդակով խայտառակ անելու փորձերի», — կատակել է մեկ այլ օգտատեր:

Աղբյուր՝ blognews.am