Ջալալ Հարությունյանը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել

Ջալալ Հարությունյանը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել

ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԱՀ նախկին պաշտպանության նախարարը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել։

Նա մասնավորապես գրել է՝

«Ջալալ Հարությունյանը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել, այսինքն՝ անջատել են արհեստական շնչառության սարքը»:

Ջալալ Հարությունյան

Նշենք, որ ԱՀ նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար — պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից՝ մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով:

Իսկ մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: