Պուտինի ուզածը, այլևս, հստակ է․ Դանիել Իոաննիսյան

Պուտինի ուզածը, այլևս, հստակ է․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պուտինի ուզածը, այլևս, հստակ է

Ուսումնասիրելով Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումների հրապարակային մասը, պարզ է դառնում, որ Վլադիմիր Պուտինին ամենաշատ հետաքրքրող կոմպոտենտը ճանապարհների բացումն է, կամ, Զատուլինի, Ալիևի, Էրդոհանի և ՀՀ-ում ՌԴ սահմանապահների լեզվով ասած՝ միջանցքը:

Ոչ մի խոքս նրանից, որ երկու ամիս առաջ Ադրբեջանը հարձակվել է ՌԴ դաշնակից Հաայստանի վրա, ոչ մի խոսք նրանից, որ կոնֆլիկտը շարունակում է արյուն քամել և ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի կամ արցախահայության իրավունքների մասին:

Ոչ, այդ ամենը Վլադիմիր Պուտինի համար երկրորդական է, առաջնայինը՝ ճանապարհներների բացումն է:

Եվ սա ամբողջությամբ բռնում է «Հավաստի Աղբյուրի»՝ Հայկական ժամանակում հրապարակած տեսակետի հետ և ամբողջությամբ բռնում է ՀՀ-ում ՌԴ սահմանապահների կողմից Մեղրիում միջանցք կառուցելու փորձի հետ:

Սա ևս մեկ անգամ բացատրում է, թե ինչու Ադրբեջանը հարձակվեց «նոր» շփման գծի ամբողջ երկայնքով՝ բացի Մեղրիից: Եվ սա ևս մեկ անգամ բացատրում է, թե ինչու Ռուսաստանը (Հայաստանում իր հեղինակությունը մաշեցնելով) ծպտուն չի հանում Ադրբեջանական ագրեսիայի մասին:

Սա ամբողջությամբ բացատրում է, թե որտեղ են Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը համընկնում: Ընդորում, այդ «որտեղ»-ը հստակ աշխարհագրական տեղանք է՝ Արաքս գետի երկայնքով Ագարակ-Մեղրի-Նռնաձոր ճանապարհն է»: