Պուտինի հետ հանդիպման ժամանակ զանգ է եկել Մերկելի բջջային հեռախոսին (Տեսանյութ)

Պուտինի հետ հանդիպման ժամանակ զանգ է եկել Մերկելի բջջային հեռախոսին (Տեսանյութ)

Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման ժամանակ անսպասելի զանգել է Գերմանիայի կանցլերի բջջային հեռախոսը։

Ռուս առաջնորդի ողջույնի խոսքի ժամանակ զանգի ձայն հնչեց, առաջին պահին ոչ ոք, կարծես, չգիտեր` ինչպես արձագանքել: Բայց հետո Մերկելը, գլխի ընկնելով, գրպանից հանեց հեռախոսը եւ, հավանաբար, անջատեց այն կամ միացրեց անձայն ռեժիմը:

Պուտինը ցույց չտվեց, որ ուշադրություն է դարձրել այդ միջադեպին, եւ շարունակեց իր խոսքը:

Մերկելն ուրբաթ օրն այցով ժամանել է Մոսկվա որը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջին այցը Ռուսաստան: Սեպտեմբերին Գերմանիայում կանցկացվեն Բունդեսթագի ընտրությունները, որոնց նա չի մասնակցի:

Պուտինի հետ հանդիպումից հետո Մերկելն օգոստոսի 22-ին կայցելի Կիեւ: Այցի ընթացքում քննարկվելիք հարցերի թվում են տնտեսությունը, էներգետիկան, անվտանգությունը եւ հրատապ միջազգային խնդիրները:

Տեսանյութը ստորև